05 02 2021

Փաշինյանը քննարկում է հունիսին արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը․ «Հրապարակ»

Փաշինյանը քննարկում է հունիսին արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը քննարկում է հունիս ամսվա ընթացքում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցը։ Նույնիսկ կոնկրետ օրեր են նշվում՝ հունիսի 6 կամ հունիսի 20, կիրակի օրերը։

Պատկան կառույցներին հանձնարարական է իջեցվել՝ դիտարկել, թե որ օրը կհասցնեն։ Բայց մինչ այդ նա փորձում է համաձայնության գալ ընդդիմադիր դաշտի հետ, հատկապես՝ խորհրդարանական ուժերի, որպեսզի իր հրաժարականից հետո վարչապետի նոր թեկնածու չառաջադրեն։ ԱԺ ընդդիմությունը դիմադրում է։

Չի բացառվում, որ եթե համաձայնություն չկայանա, Փաշինյանը հրաժարվի իր մտադրությունից։ Հատկապես, որ իշխանական շրջանակները վերջին օրերին շրջանառության մեջ են դրել նոր Ընտրական օրենսգրքի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը ստանալու, դրանից հետո առնվազն վեց ամիս անց ընտրությունները կազմակերպելու միտքը։ Իսկ Վենետիկի հանձնաժողովի հերթական նստաշրջանը, որտեղ կարող են դիտարկել ՀՀ ԸՕ-ն, նշանակված է մարտին, ապրիլին էլ նախագիծը կմտնի խորհրդարան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ