14 01 2021

Փաշինյանը հայհոյում է Հայկ Մարությանին․ հարաբերությունները սառել են․ «Հրապարակ»

Փաշինյանը հայհոյում է Հայկ Մարությանին․ հարաբերությունները սառել են․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մոտ մեկ տարի է՝ Նիկոլ Փաշինյանի և Հայկ Մարությանի հարաբերությունները սառեցվել են․ չեն հարաբերվում, ոչ մի հարցով չեն հանդիպում։ Ավելին՝ քաղաքապետարանը կառավարության հետ աշխատում է գրավոր և ծայրահեղ անհրաժեշտության դեպքում միայն։

Սառնությունը ծագել է այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանն ինչ-ինչ հանձնարարություններ է տվել, որոնք կա՛մ անօրինական են եղել, կա՛մ՝ Մարությանի համար անընդունելի, և նա հրաժարվել է կատարել։ Ապա սկսել է աշխատանքի չգնալ, արձակուրդներ վերցնել, ինչը վրդովվեցրել է Փաշինյանին, բայց նա այս իրավիճակից, ինչպես մյուս բոլոր բարդ իրավիճակներից, լուծումը չի գտնում։

Ուղղակի բոլոր պատեհ առիթներով անզորությունից հայհոյում է Մարությանին և համարում, որ սխալ էր նրան քաղաքապետ կարգելը։ Սա կառավարման ճգնաժամի ևս մեկ ապացույց է, որից ելքն առանց իշխանափոխության հնարավոր չէ գտնել»։ 

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ