12 01 2021

«Իմ քայլը»-ում ճամպրուկային տրամադրություն ունեցողներ կան. ո՞վ է հերթում․ «Հրապարակ»

«Իմ քայլը»-ում ճամպրուկային տրամադրություն ունեցողներ կան. ո՞վ է հերթում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու հերթը Արման Բոշյանինն է։ Նա վերջին շրջանում մեկուսացել է, գրեթե չի շփվում թիմի հետ։

Թեեւ շատերի մոտ է ճամպրուկային տրամադրություն, սակայն խմբակցությունում նրանց պահում են շանտաժի եւ կոմպրոմատների միջոցով։

Այդ սեւ գործն անում են խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանն ու Հայկ Սարգսյանը։ Պոտենցիալ լքողներին վախեցնում են՝ ասելով, թե անձնական բնույթի խայտառակ փաստեր կհրապարակեն։

Իշխանությունում կարծում են, որ այլ եղանակով հնարավոր չէ պատգամավորներին սանձել, անգամ քրեական հետապնդումներով՝ դա կներկայացնեն որպես քաղաքական հետապնդում։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ից հետո դուրս են եկել Վարդան Աթաբեկյանը, Թագուհի Թովմասյանը, Գոռ Գեւորգյանը, Աննա Գրիգորյանը, Սոֆյա Հովսեփյանը։ Իսկ Գայանե Աբրահամյանը, Տիգրան Կարապետյանը նաեւ մանդատն են վայր դրել»: 

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ