«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանության ներկայացուցիչներն ինքնակամ մեկուսացել են հասարակությունից՝ բլոկ անելով իրենց մերժողներին և չշփվելով իրենց քննադատողների հետ։ Նրանք հայտնվել են վակուումի մեջ և լսում են միայն իրենց քծնողներին ու իրենցով հիացածներին։
Դա է պատճառը, որ իրականությունից կտրվել են և համարում են, որ երկրում ամեն ինչ լավ է, ոչ մի խնդիր չկա, բողոքողներն էլ շատ չեն, մի խումբ «պիցցայակերներ» են, որոնք կա՛մ կհոգնեն-կգնան, կա՛մ ուժայինների միջոցով նրանց մի օր կցրեն և կշարունակեն ապրել այնպես, ինչպես ապրում էին պատերազմից առաջ։
Եվ ցավալին այն է, որ ոչ միայն իմքայլական պատգամավորներն ու ՔՊ-ականներն են այս կապսուլայի մեջ ապրում, այլև Նիկոլ Փաշինյանն է հայտնվել էյֆորիկ անտեղյակության մեջ. նրան միայն դրական լուրեր են հաղորդում և լավատեսություն ներշնչում։ Եվ դա անում են ոչ միայն թիմակիցները, այլև տարբեր դեսպանատներ։
Մեզ ասացին, որ օրերս Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հարցումների արդյունքներ է տրամադրել վարչապետին, որտեղ նշել են, որ «Իմ քայլի» վարկանիշը 40 տոկոս է, իսկ վարչապետինը՝ 60, ինչից նրա տրամադրությունը շատ բարձրացել է»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը