18 12 2020

Հակառուսական տրամադրությունների ակտիվացումը ՌԴ-ում աննկատ չի մնում․ «Իրատես»

Հակառուսական տրամադրությունների ակտիվացումը ՌԴ-ում աննկատ չի մնում․ «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե այս օրերին իշխանությունը խոշորացույցով իրեն սատարող ուժ է փնտրում եւ այս համատեքստում սկսել է ակտիվացնել նաեւ «Սասնա ծռերին», վերջիններս էլ, հակառուսական տրամադրությունները խորացնելու հեռահար նպատակով, կրկին հող են պարարտացնում՝ այս անգամ թիրախավորելով ռուս խաղաղապահներին։

Սակայն ամենազավեշտալին այն է, որ այս օրերին նրանք խոսում են բռնություն թույլ չտալու մասին։ Եվ սա ասում է մի ուժ, որն ահաբեկչական գործողություն արեց ՊՊԾ գնդում՝ դառնալով 3 ոստիկանի սպանության պատճառ։ Ասում են նաեւ՝ այս շրջանակի կողմից հակառուսական տրամադրությունների ակտիվացումը ՌԴ-ում աննկատ չի մնում, եւ, չնայած Փաշինյանի՝ արտաքուստ «կոշիկ լիզելու» ռուսասիրական դրսեւորումներին, նրա գնալու հարցը ռուսական վերնախավի համար մեկընդմիշտ փակված հարց է»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրատես»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ