10 12 2020

Չի հաջողվում մարդկանց դուրս բերել փողոց՝ ի պաշտպանություն Փաշինյանի. «Հրապարակ»

Չի հաջողվում մարդկանց դուրս բերել փողոց՝ ի պաշտպանություն Փաշինյանի. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Ապարանում ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի կայացած հանրահավաքը, որոշ տեղեկություններով, կազմակերպվել է տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի, Արագածոտնի փոխմարզպետ Ռազմիկ Պետրոսյանի ջանքերով։ Մասնակիցները հիմնականում մարզպետարանի աշխատակիցների ազգականներն էին։

Չնայած գործադրված գերջանքերին, հաջողվել էր ընդամենը 30-40 մարդ հանել, ովքեր հաշիվ էին պահանջում քաղաքապետից՝ Փաշինյանի հրաժարականը պահանջող համայնքապետերին միանալու համար։ 

Մեկ օր առաջ  Հանրապետության հրապարակում կազմակերպված հավաքին եւս մարզպետներին հատուկ հրահանգել են՝ «աջակիցներ» հավաքագրել, բայց հազիվ 50 հոգի էր եկել։ Ռազմիկ Պետրոսյանը, ի դեպ, նաեւ նոյեմբերի 18-ին Հանրապետության հրապարակում ի պաշտպանություն Փաշինյանի հավաքին էր մարդ բերել։

Հիշեցնենք, որ այդ օրն էլ զինվորական համազգեստով մի քանի հարյուր մարդիկ էին հավաքվել»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ