05 12 2020

Իսկ ովքե՞ր են «դատավորները». «Փաստ»

Իսկ ովքե՞ր են «դատավորները». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող 17 կուսակցությունները նախօրեին հայտնեցին, որ վարչապետի իրենց թեկնածուն ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանն է։ Բնական է, որ այս հանգամանքը բուռն քննարկումների առիթ դարձավ։ Մասնավորապես, շատ փոքրաթիվ «նիկոլապաշտներից» զատ, միանգամից կտրուկ ակտիվացան ու ակնհայտ բացասական վերաբերմունք արտահայտեցին հատկապես իրենց «լևոնական» համարող շրջանակները և արևմտյան ֆինանսավորմամբ գործունեություն ծավալող հասարակական սեկտորի ներկայացուցիչները, որոնք հակաքարոզչության և սևացնելու ճանապարհին միջոցների առջև խտրականություն չեն դնում։

Ի դեպ, ընդդիմադիր մի շարք գործիչներ արդեն նշում են, որ հենց միայն քննադատողների շրջանակն ու տեսակն ինքնին վկայում են այն մասին, որ ընդդիմության ընտրությունը ճիշտ է, և որ 17 կուսակցությունները ուղիղ «տասին են խփել»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ