03 12 2020

20 իմքայլական կա պատրաստ է դուրս գալ խմբակցությունից և աջակցել ընդդիմության թեկնածուին․ «Փաստ»

20 իմքայլական կա պատրաստ է դուրս գալ խմբակցությունից և աջակցել ընդդիմության թեկնածուին․ «Փաստ»

«Փաստ»-ը գրում է․ ««Փաստ» թերթի տեղեկություններով՝ նախօրեին մինչև ուշ գիշեր Նիկոլ Փաշինյանը փակ հանդիպում է անցկացրել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հետ ԱԺ նիստերի դահլիճում, անգամ անվտանգության աշխատակիցներին կարգադրվել է տարածքից դուրս գալ։

Փաշինյանը նշել է, որ վստահում է թիմին և գիտի, որ կդիմանան այս տուրբուլենտ փուլում։ Մեր աղբյուրը նշում է, որ նա բավական դժգոհ դեմք է ունեցել և նշել է, որ եթե խմբակցությունից էլի դուրս եկողներ կան, բաց տեքստով կարող են իրեն դրա մասին ասել։

Ի դեպ, որպես պահեստային տարբերակ՝ քննարկվել է արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը. Փաշինյանը նշել է, որ ինքը պատրաստ է տալ հրաժարական, եթե թիմի ներսում մեկ միասնական թեկնածուի շուրջ կոնսենսուս լինի, նա պնդել է, թե ինքը չի ցանկանում որևէ մեկին որպես թեկնածու առաջադրել։

Մեր տեղեկություններով՝ ներկայումս իշխանական խմբակցությունում մոտ 20 պատգամավոր կա, որոնք պատրաստ են դուրս գալ խմբակցությունից և վարչապետի նոր թեկնածու առաջադրելու դեպքում աջակցել ընդդիմության թեկնածուին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ