01 12 2020

Դիլայանին ակնարկվել է՝ ինչպես պետք է հանգուցալուծի Քոչարյանի դիմումները, և դրանք մերժվել են․ «Հրապարակ»

Դիլայանին ակնարկվել է՝ ինչպես պետք է հանգուցալուծի Քոչարյանի դիմումները, և դրանք մերժվել են․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ավելի քան 5-ամսյա ձգձգումից, բոլոր ժամկետները խախտելուց հետո, երբ ի վերջո Սահմանադրական դատարանը քննելիս է եղել Ռոբերտ Քոչարյանի դիմումների ընդունելության հարցը, որոնցով բարձրացվել են հունիսի 26-ի սահմանադրական փոփոխությունների սահմանադրականության հարցերը, «պատահական զուգադիպությամբ» ՍԴ նորընտիր նախագահ Արման Դիլանյանը զանգ է ստացել՝ մասնակցելու վարչապետի մոտ երեկ հրավիրված դատաիրավական համակարգի ղեկավարների հանդիպմանը:

Նա այնքան է ոգեւորվել հրավերից, որ ցանկացել է անմիջապես ընդմիջել ՍԴ նիստը, որ շտապի Փաշինյանի հետ հանդիպմանը: Սակայն միամտաբար բարձրաձայնել է, որ իրեն հրավիրել են ոչ թե կառավարությունից, այլ զանգել է Բարձրագույն դատական խորհրդի մի մասնագետ: Սա զայրացրել է ՍԴ մի շարք դատավորների:

Արման Դիլանյանը չի մասնակցել հանդիպմանը, սակայն ոչ թե այն պատճառով, որ ազդվել է գործընկերների արձագանքից, այլ կառավարությունից չեն հաստատել հրավերը: Իսկ հրավիրելու իմաստ վարչապետը չի տեսել, որովհետեւ Դիլանյանն առանց այն էլ պատրաստակամ է կատարել Փաշինյանի բոլոր հրահանգները` Վահե Գրիգորյանի հրամանատարությամբ:

Նրան միայն ակնարկվել է, թե ինչպես պետք է հանգուցալուծի Քոչարյանի դիմումները, եւ, ըստ այդմ, դրանք մերժվել են»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ