19 11 2020

Ֆեյքային «ինդուստրիային» հանձնարարված է նոր թափով աշխատել և գեներացնել նոր թեզեր․ «Փաստ»

Ֆեյքային «ինդուստրիային» հանձնարարված է նոր թափով աշխատել և գեներացնել նոր թեզեր․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Շատ է խոսվել այն մասին, որ գործող իշխանությունները տապալել են ողջ կառավարման համակարգը։ Սակայն իրականում կա մի բնագավառ, որտեղ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այս երկուսուկես տարիներին միանշանակ հաջողություն է գրանցել. խոսքը՝ ֆեյքային «ինդուստրիայի» մասին է։ Հենց այդ ֆեյքային կենտրոնների «կազմակերպված» աշխատանքի արդյունքում է, որ հանրության շրջանում գեներացվում են կեղծ օրակարգեր, որ սոցցանցերը հեղեղված են հայհոյանքներով, ատելությամբ, որ հետևողականորեն վարկաբեկման քայլեր են արվում նրանց նկատմամբ, ովքեր գնահատվում են «հակահեղափոխական»:

Այս գործընթացը չի դադարել նաև պատերազմական օրերին, ինչպես նաև հրադադարի հաստատման այս տուրբուլենտ փուլում, երբ, շատերի համոզմամբ, Փաշինյանի իշխանության հիմքերն ամբողջովին խարխլված են։ Պատահական չէ, որ անցած մեկ շաբաթում, երբ պետական կառույցների մեծ մասի աշխատանքը պարզապես կաթվածահար էր, ինտենսիվ աշխատում էր միայն իշխանական ֆեյք «ինդուստրիան»:

«Փաստ» թերթի տեղեկություններով, այս օրերին նրանց հանձնարարված է նոր թափով աշխատել և գեներացնել նոր թեզեր:

Մասնավորապես, հանրությանը մատուցվելիք առաջիկա գլխավոր թեզերն են լինելու «Փաշինյանը 25-30 հազար զինվորի կյանք է փրկել», «Փաշինյանը փրկել է Ստեփանակերտը», գումարած՝ արդեն պատերազմի ժամանակ շրջանառված որոշ «մտքեր»՝ «դավաճանության», զինվորներին իբր ապակողմնորոշելու և այլնի մասին, գումարած, իհարկե, «նախկինների» հավերժական թեման։ Այսինքն՝ այն, ինչ իշխանավորներն արդեն նետում են դաշտ: Զուգահեռ մաքսիմալ փորձ կարվի «սևացնել» ընդդիմությանը՝ արդարացնելու նրանց ղեկավարների հանդեպ Փաշինյանի սկսած «իրավական» ճնշումները, և «մաքրելու» հայտնի փաստաթղթի ստորագրման խարանը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ