18 09 2020

Աշա­կերտ­նե­րի եռօ­րյա «գրա­ֆի­կի» հար­ցը դպրո­ցի որո­շե­լիքն է․ «Փաստ»

Աշա­կերտ­նե­րի եռօ­րյա «գրա­ֆի­կի» հար­ցը դպրո­ցի որո­շե­լիքն է․ «Փաստ»

 

«Փաստ» օրաթերթը գրում է․ ««Փաստ» թերթը տարբեր դպրոցներից ու ծնողներից դժգոհություններ է ստանում, որ առ այսօր անորոշ է աշակերտների՝ դպրոց գնալու գրաֆիկի հարցը այն դպրոցներում, որտեղ ոչ թե երկհերթի են անցել, այլ եռօրյայի: Այսինքն, երկու խմբի բաժանված դասարանների մի խումբը դասի է գնում, օրինակ՝ երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ, մյուսը՝ երեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ: Սակայն այս օրերին դպրոցներում տեղեկություններ էին տարածվում, որ ԿԳՄՍ նախարարությունը առաջարկել է ամեն շաբաթ նշյալ հերթագայությունը փոխել: Անհանգստությունն այն է, որ այդպես փոխելու դեպքում աշակերտը մի շաբաթ կհանգստանա միայն մեկ օր (կիրակի), մյուս շաբաթ՝ չորս օր (շաբաթ, կիրակի, երկուշաբթի): Հարցի հետ կապված պարզաբանում ստանալու նպատակով «Փաստը» դիմեց ԿԳՄՍ հանրակրթության վարչություն, որտեղից պատասխանեցին հետևյալը. «Ուղեցույցի մեջ հստակ, շատ մանրակրկիտ ներկայացված է: Դպրոցների հետ կապի մեջ ենք, այս հարցի հետ կապված մենք խնդիր չունենք:

Դասերը 6 օր են, ամեն խումբը գնում է 3 օր՝ մեկ ու մեջ: Մենք առաջարկել էինք, որպեսզի հաջորդ շաբաթ խմբերը տեղերով փոխեն, որպեսզի չստացվի, որ մի խումբն ամեն շաբաթ օրը գնա դասի, իսկ մյուս խումբն ուրբաթ օրն ավարտում է դասերը և շաբաթ-կիրակի միշտ մնում է տանը, չնայած, որ մյուս խումբը գնում է շաբաթ օրը, բայց դրա փոխարեն երկուշաբթի չի գնում: Այսինքն՝ բոլոր դեպքերում երկու օր հանգստանում է: Այդ առումով խնդիր չկա, բայց որպեսզի հոգեբանորեն չնեղվեն, առաջարկել էինք այդպես անել: Ստացվում է, որ մի խումբը գնում է երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ, մյուս խումբը՝ հաջորդ երեք օրերին: Հետո հաջորդ շաբաթ տեղերով կարող են փոխվել, դա արդեն դպրոցի որոշելու խնդիրն է»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ