03 09 2020

Քրեական գործերը դոփում են տեղում. «Ժողովուրդ»

Քրեական գործերը դոփում են տեղում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Վերջին շրջանում նախաքննական մարմինները բավականին ակտիվ ձեւով տարբեր քրեական գործեր են հարուցում, փորձում են պայքարել քրեական ենթամշակույթի դեմ, նախկին պաշտոնյաների են ձերբակալում՝ այդ մեղադրանքի շրջանակում: Դրան զուգահեռ նոր խնդիրներ են ի հայտ գալիս: Ինչի՞ մասին է խոսքը. երբ փաստաբանները կամ քննիչները դիմում են դատարաններ՝ որեւէ մեղադրյալի խափանման միջոցի փոփոխության կամ այլ հարցերով, պարզվում է՝ շատ դեպքերում դատախազներն ու դատավորներն արձակուրդի մեջ են, եւ հենց այդ պատճառով իրավապահ համակարգում նոր դժգոհություն է հասունանում:

Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նույնիսկ եղել են դեպքեր, երբ այդ տարվա մարտ ամսից դատարաններ միջնորդություններ են եղել ներկայացված, սակայն դատավորներն արձակուրդում են եղել, եւ գործը մինչ օրս չի քննվել: Ստացվում է, որ քրեական գործերն ակտիվորեն հարուցվում են, սակայն վերջնարդյունք ստանալ չի հաջողվում, ու շատ գործեր դոփում են տեղում»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։ 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ