24 07 2020

Գլխավոր դատախազը պետք է Սերգեյ Բագրատյանի հարցով գար ԱԺ. ինչ փոխվեց․ «Ժողովուրդ»

Գլխավոր դատախազը պետք է Սերգեյ Բագրատյանի հարցով գար ԱԺ. ինչ փոխվեց․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ հայտնի դարձավ, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ԱԺ նախագահին գրություն է ուղարկել ու տեղեկացրել, որ դուրս է գալիս «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Սերգեյ Բագրատյանը խմբակցությունից հեռանալու պատճառներ ունի:

Բանն այն է, որ, մեր տեղեկություններով, վերջերս Սերգեյ Բագրատյանն իմացել է, որ իրավապահները հայտնաբերել են՝ ինքը չարաշահումներ է թույլ տվել: Ըստ մեր աղբյուրների՝ անձամբ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն է միջնորդել, որպեսզի Բագրատյանի նկատմամբ իշխանությունները խիստ չվարվեն, փոխարենն ինքը կվերականգնի պետությանը հասցված վնասը:

Ընդ որում, մեր տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանը մինչ հունիսի 5-ի իր հայտնի ելույթը արդեն իմացել է, որ ՀՀ գլխավոր դատախազը հայտնաբերված չարաշահումների մասով գալու է Ազգային Ժողով Բագրատյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու համար: Ավելին, մեր տեղեկություններով՝ Ծառուկյանի միջնորդությամբ Բագրատյանը այդ հարցերի շուրջ հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի հետ ու խնդրել է իրեն ընդառաջել այդ հարցում. պայմանավորվել են, որ 50 տոկոսը ամբողջական է վճարելու, իսկ մյուս մասը՝ ըստ ժամանակացույցի:

Թվում է՝ սա է ԲՀԿ-ից դուրս գալու միակ պատճառը, սակայն, բացի դրանից, Բագրատյանի անունը կապվում է նաեւ ՀԷԿ-ի հետ կապված այլ չարաշահման հետ, եւ խմբակցությունից դուրս գալու որոշումը եւս պայմանավորված է այս հանգամանքով: Թերեւս «ղազագիր» գրած Բագրատյանը կարծում է՝ եթե դուրս գա խմբակցությունից, կներվեն իր բոլոր արարքները:

Տեւական ժամանակ է, ինչ այս տեղեկությունը փորձում ենք ճշտել Սերգեյ Բագրատյանից, սակայն վերջինիս հեռախոսն անհասանելի է: Մենք փորձեցինք զրուցել նաեւ վարչապետի օգնական Աննա Վարդապետյանի հետ, սակայն ապարդյուն. վերջինս մեր հեռախոսազանգերին չպատաասխանեց»

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ