24 07 2020

Ջեյհուն Բայրամովի նշանակումից բանակցությունները տուժելու են. «Հրապարակ»

Ջեյհուն Բայրամովի նշանակումից բանակցությունները տուժելու են. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ադրբեջանի ԱԳ նոր նախարար Ջեյհուն Բայրամովի նշանակումը կարծես աննկատ անցավ հայկական փորձագետների կողմից․ ինչո՞ւ՝ հարցրինք «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանին։ «Նշանակումն այնպիսի փուլում եղավ, որ բոլորը կենտրոնացած էին ռազմական գործողությունների վրա, ու քանի որ նա դիվանագետ չի եղել, համակարգը չէր ներկայացնում, նման կարեւորագույն պաշտոնում ԿԳ ներկայացուցչի նշանակումը մասնակիորեն անտեսվեց, որովհետեւ այն ներկլանային բախումների արդյունքում էր հասունացել»:

Ո՞ւմ կլանն է ներկայացնում։ «Կարծում եմ` մեհրիբանյան կադր է»: Տեսակետ կա, որ նշանակումն արվեց ղարաբաղյան բանակցություններն արհեստական ձգձգելու համար։ «Այն, որ բանակցությունների գործընթացն այդ նշանակմամբ տուժելու է՝ միանշանակ է, որովհետեւ կրթության նախկին նախարարը թեմային չի տիրապետում, եւ տպավորություն կա, որ ինչ-որ առումով միջնակյալ-գնացող անձ է»:

Այդ դեպքում Զոհրաբ Մնացականյանն է շահում։ «Մի կողմից այդպես է թվում։ Թվում է` դիվանագիտական իր փորձով ու խնդրի տիրապետման նյուանսներով գուցեւ Մնացականյանը ճնշի դիմացինին, բայց պայմանավորվել Բայրամովի հետ, հաստատ դժվար կլինի»:

Անուշադրության մատնվեց նաեւ «երրորդ կողմի հրահրման» մասին Փաշինյանի` ԵԱՏՄ-ում հնչեցրած բավականին կոշտ տեսակետը եւս․ ո՞ւմ նկատի ուներ։ «Երրորդ կողմը Թուրքիան է, որը սպառնում է ուղղակի եւ անուղղակի միջամտություն հանդես բերել»: Տեսակետ էլ կա, որ Ռուսաստանին նկատի ուներ, ինչպես ապրիլյան պատերազմի մասով առաջին ասուլիսում հնչեցրեց, ասելով` Ռուսաստանին էր ձեռնտու պատերազմը։ «Չեմ կարծում, ավելին` ակնկալիքը Ռուսաստանի միջոցով Թուրքիայի գործոնի չեզոքացումն էր»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ