06 07 2020

Ռոմանտիկ լուսանկարներ՝ առանց դիմակի․ «Հրապարակ»

Ռոմանտիկ լուսանկարներ՝ առանց դիմակի․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Իշխանության ներկայացուցիչները, դատելով իրենց հրապարակած լուսանկարներից, այսօր լավ ժամանակ են անցկացրել բնության գրկում, և այնքան են «ռելաքս»  եղել, որ նույնիսկ մոռացել են դիմակների պարտադիրության մասին, որոնց համար ամեն օր քաղաքացիներին տուգանում են, նույնիսկ հեռուստաընկերություններ են մտնում ոստիկաններն ու վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ կազմում:

Սակայն այն, ինչ կարելի է Զևսին, չի կարելի եզին. Աժ նախագահ Արարատ Միրզոյանի ու ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի համար իրենց իսկ հորինած կանոնները նշանակություն չունեն: Վերջիններս ամենաքիչը 1 մարդու ուղեկցությամբ (քանի որ գոնե մեկը պիտի լինի, որ լուսանկարի) քաղաքից դուրս են գնում առանց դիմակի: Ի դեպ, «քաղաքից դուրսը» «Հայաստանից դուրս» չէ, և օրենսդրական կարգավորումները գործում են ՀՀ ողջ տարածքում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ