24 06 2020

Վերջին շանսը․ ո՞ւմ կողքին են՝ օրենքի և հանրային շահի՞, թե՞ իշխանությունների․ «Հրապարակ»

Վերջին շանսը․ ո՞ւմ կողքին են՝ օրենքի և հանրային շահի՞, թե՞ իշխանությունների․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Ամեն մարդ ունի իր աստեղային ժամը՝ կյանքում նրան մեկ անգամ նման շանս է տրվում, երբ ճշգրիտ կողմնորոշվելու եւ հստակ քայլեր անելու շնորհիվ նա կարող է հայտնվել պատմության մեջ կամ ճակատագրական որոշում կայացնելով՝ երկրի ու մարդկանց կյանքում հետք թողնել։ Նիկոլ Փաշինյանի աստեղային ժամը, օրինակ, 2018-ին էր, երբ նա ճիշտ պահին հայտնվեց ճիշտ տեղում եւ ճիշտ կողմնորոշվելով՝ մնաց պատմության մեջ։ Հիմա եւս երկու անձի նման շանս է ընձեռված։ Մեկը Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն է, մյուսը՝ խորհրդարանական ընդդիմության՝ «Լուսավոր Հայաստանի» նախագահ Էդմոն Մարուքյանը։ Նրանք պետք է արագ կողմնորոշվեն՝ ում կողքին են՝ օրենքի եւ հանրային շահի՞, թե՞ իշխանությունների։

Երկուսի համար էլ, թերեւս, սա վերջին շանսն է՝ որպես անհատականություն կայանալու, քանզի պատմությունը նման պահեր հաճախ չի շռայլում մարդկանց։ Դրանք, որպես կանոն, լինում են եզակի, եւ այդ պատմական պահը կորցնող մարդիկ հայտնվում են խաղից դուրս վիճակում։ Արմեն Սարգսյանը պետք է որոշի՝ ստորագրո՞ւմ է արդյոք «ԱԺ կանոնակարգ» օրենքի հակասահմանադրական փոփոխությունը, որով իրենից պատրաստվում են խլել իր լիազորությունների վերջին փշրանքները։ Եթե ստորագրում է, ուրեմն Հայաստանը դադարում է ունենալ նախագահ՝ այլեւս անիմաստ է դառնում այդ պաշտոնը։ Էդմոն Մարուքյանն էլ պետք է որոշի՝ միանո՞ւմ է արդյոք Սահմանադրական դատարան դիմելու ԲՀԿ փաստաթղթին։ Եթե չի միանում, վերածվում է իշխանական «Իմ քայլի» կցորդի եւ դադարում է ինքնուրույն կուսակցություն լինելուց։ Քանզի, եթե իշխանությանն ընտրենք, կընտրենք «Իմ քայլին», եթե ընդդիմությանը՝ ապա արմատական ընդդիմադիրներին, որոնք լուրջ պայքար կտանեն իշխանությունների դեմ՝ առանց նրանց հետ սիրախաղերի մեջ մտնելու»։
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ