12 06 2020

Իշխանությունն ապահովագրվում է հնարավոր թեժացումներից․ «Հրապարակ»

Իշխանությունն ապահովագրվում է հնարավոր թեժացումներից․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը երրորդ անգամ է երկարացնում արտակարգ դրության ռեժիմը։ Այսօր կառավարության արտահերթ նիստ կհրավիրվի, որից հետո՝ խորհրդարանի հատուկ նիստ՝ որոշումն ընդունելու համար։

Իշխանական շրջանակներից հասնող տեղեկությունների համաձայն, արտակարգ դրության երկարաձգումը պայմանավորված է քաղաքական գործընթացներով․ իշխանությունը ներքաղաքական հնարավոր թեժացումների ու զանգվածային միջոցառումների սցենարը հաշվի առնելով է եկել նման որոշման։ Ինչպես հայտնի է, արտակարգ ռեժիմը թույլ չի տալիս բողոքի ակցիաներ իրականացնել։

Հիշեցնենք, որ վերջին անգամ երկարաձգված արտակարգ դրությունն ավարտվում է հունիսի 13-ին, ժամը 17։00-ին»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ