«Կորոնավիրուսի ասիմպտոմ փոխանցումը շատ հազվադեպ է հանդիպում։ Ելնելով մեզ մոտ առկա տվյալներից՝ անհավանական է թվում, որ կորոնավիրուսի ասիմպտոմ հիվանդը կարող է վարակել մեկ ուրիշի։ Մենք ունենք մի շարք զեկույցներ այլ երկրներից: Այլ երկրներում վերահսկում են ասիմպտոմ հիվանդներին, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված մարդկանց, և հիվանդության հետագա փոխանցում չենք հայտնաբերել»։
Հիմա ուզում եմ հասկանալ կորոնավիրուսի ասիպտոմ ախտանիշներ ունեցող Նիկոլ Փաշինյանը ո՞նց է վարակել իր ընտանիքի անդամներին։ Վարչապետն ասում էր․ «Ակնհայտ է, որ ընտանիքիս անդամները վարակվել են ինձնից․․․»։ Փաստորեն ինքը, եթե նույնիսկ ասիմպտոմ ախտանիշներով կորոնավիրուս է եղել, չէր կարող վարակել ընտանիքի անդամներին։ Մնում է իրեն՝ որպես ասիպտոմ փոխանցման «թանգարանային եզակի նմուշ» ԱՀԿ-ին տրամադրվի՝ համաշխարհային փորձի փոխանակման բարիդրացիական նպատակով։