11 06 2020

Մահվան փաստերով պետք է քրգործեր հարուցվեն․ Կոստանյան․ «Հրապարակ»

Մահվան փաստերով պետք է քրգործեր հարուցվեն․ Կոստանյան․ «Հրապարակ»

Ինչպե՞ս եք պատկերացնում այդ գործընթացը հայաստանյան այս սոդոմ-գոմորի պայմաններում՝ հարցրինք նրան։ «Ես դա պնդում եմ։ Եվրոպական դատարանի նախադեպերով՝ յուրաքանչյուր մահվան փաստի կապակցությամբ պետք է նյութեր նախապատրաստվեին, ինչը չի արվել։

Ի դեպ, շատերը կորոնավիրուսի մահերը համեմատում են պատերազմական ժամանակաշրջանի մահերի հետ, որի ժամանակ քրեական վարույթներ չեն հարուցվում, սակայն արտակարգ ռեժիմի ժամանակ այլ սկզբունքներ են գործում, եւ քրեական նյութերի հարուցումն անհրաժեշտություն է»:

Իսկ գուցե գրեթե չկա՞ն մահեր, որոնք «մաքուր» կորոնավիրուսի հետեւանք են։ «Կորոնավիրուսից է տեղի ունեցել մահը, թե այլ հիվանդությունից, դրանք բժշկական հանգամանքներ են, բայց դրանք պետք է ունենան իրենց իրավական հիմնավորումները, անգամ ամենասովորական մահվան դեպքում»:

Այդ ամենը չի արվել, ո՞վ է անելու` ապագա իշխանությո՞ւնը՝ ե՞րբ։ «Չի կարող նման բան լինել. անհնար է՝ կլինի դա 6 ամիս, 1 տարի հետո, անպայման մահվան բոլոր փաստերին պետք է տրվեն իրավական գնահատականներ, որովհետեւ դրան հաջորդում է նաեւ նյութական փոխհատուցման խնդիրը․․․ այստեղ խնդիրը պետությունն է. պետությունը պետք է կատարի իր պարտականությունը, մանավանդ՝ եթե այն վերաբերում է ամենաէական խնդրին` մարդկային կյանքի իրավունքին»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ