Իրավապահները հայտնաբերել են Գեղարքունիքի մարզի նախկին դատախազ Կարեն Սերվանտեսի Խաչատրյանի անշնչացած մարմինը: Այդ մասին հայտնում է Armlur.am-ը։
«Ըստ նախնական վարկածի` վերջինս իր նոր գնված ատրճանակով մտել է իր տան սենյակ` այն մաքրելու նպատակով: Քիչ անց լսվել է կրակոց, որից հետո հայտնաբերել են նրա դին:
Ըստ մեր տեղեկությունների` քրեական վարույթ է նախաձեռնվում ինքնասպանության հատկանիշներոց: Մեր աղբյուրները չեն բացառում, որ դա եղել է անզգուշության հետևանք:
Հիշեցնենք, որ Խաչատրյանը անցած տարի ազատվել էր պաշտոնից ու անցել թոշակի»,-ասվում է լուրում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը