05 06 2020

Հայաստանում ախտահանող նյութերի դեֆիցիտ կա․ «Հրապարակ»

Հայաստանում ախտահանող նյութերի դեֆիցիտ կա․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Մինչ պարետատունը եւ ողջ կառավարությունը լծվել են հանրությանը դիմակներ կրել պարտադրելուն, ուշադրությունից դուրս է մնացել մի կարեւոր խնդիր՝ ախտահանման գործընթացը։ Ի՞նչ միջոցառումներ են ձեռնարկվում հանրապետությունում՝ այդ ուղղությամբ։

Պարզվում է՝ համաճարակի առաջին օրերին որոշ համայնքներ ինտենսիվ միջոցառումներ են ձեռնարկել, սակայն տեւական ժամանակ է՝ այլեւս չեն անում՝ 2 պատճառով։ Նախ, իրենց սուղ միջոցներով կարողանում են ապահովել միայն դիմակների պահանջը, համայնքների բյուջեից օրական հսկայական միջոցներ են ծախսվում դիմակների ձեռքբերման համար։ Եվ երկրորդը․ չեն կարողանում ախտահանող նյութեր ձեռք բերել․ այս պահին քլորի եւ ախտահանող այլ նյութերի մեծ դեֆիցիտ կա հանրապետությունում։ Եղածը սպառվել է, նորը չեն կարողանում գնել կամ ստանալ»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ