Մեր զրուցակիցները նաեւ նշեցին, որ արտակարգ դրության այս պայմաններում հաճախ ընդմիջումն անում են փողոցում կամ, որ ավելի լավ է՝ ծառերի տակ։ Այդ իսկ պատճառով էլ այս ընթացքում մի քանիսը համակարգից ազատման դիմումներ են ներկայացրել։ Նրանք հանդիպելու են ներքին զորքերի հրամանատար Վահե Ղազարյանի հետ՝ բարձրաձայնելու իրենց դժգոհությունների մասին։ Ոստիկանության լրատվական ծառայությունից պատասխանելով սննդի որակի մասին մեր հարցին՝ ասացին, որ դրսում ծառայություն իրականացնող ոստիկանության զորքերի ծառայողներին տրամադրվում է չոր օրապահիկ, որը սահմանված է համապատասխան որոշումներով։
Ինչ վերաբերում է մսի պահածոներին՝ դրանք չեն կարող ժամկետանց լինել, քանի որ ձեռք բերելուց առաջ որոշակի ընթացակարգեր են անցել, նաեւ՝ լաբորատոր ստուգումներ։
Իսկ աշխատավարձի վերաբերյալ դժգոհությունների, համակարգը լքելու եւ Վահե Ղազարյանի հետ հանդիպման մասին էլ մեզ փոխանցեցին․ «Ոստիկանության զորքերի բոլոր ծառայողները ստացել են ամսական հավելավճարներ, բացի այդ՝ հունիսի 1-ի ոստիկանության պետի հրամանով, լրացուցիչ պարգեւավճար է հատկացվելու․․․ Մայիսի 1-ից մինչ օրս ՈԶ շարքերը լքել է 12 ծառայող, իսկ նույն ժամանակահատվածում զորքեր ընդունվել է 32 անձ․․․ ՈԶ հրամանատարի հետ որեւէ հանդիպում նախատեսված չէ, եւ նման առաջարկ անգամ չի եղել, ու դժգոհությունների մասին էլ հրամանատարությանը չի բարձրաձայնվել։
Ոստիկանության զորքերն այսօր, պետական սահմանը պաշտպանելուց զատ, ներգրավված են նաեւ համաճարակի դեմ պայքարում եւ պատվով են կատարում իրենց գործառույթները»։
Նշենք, որ մեր տեղեկություններով, ոստիկանապետի որոշմամբ ոստիկանների լրացուցիչ պարգեւավճարը կազմելու է 50 հազարական դրամ։ Այս օրերին ոստիկաններն աշխատում են ծանրաբեռնված, համավարակի հետ կապված՝ նրանց վրա նոր պարտականություններ են ավելացել»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը