«Իրավունք» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ տեւական ժամանակ է, ինչ փորձում ենք զրուցել ՍԴ նախկին դատավոր Կիմ Բալայանի հետ, ով համառորեն լռում է` ասելով, որ ժամանակը չէ: Նույն բանն ասաց նաեւ մեզ հետ հերթական զրույցում.
- Ժամանակը կգա, կխոսեմ, հիմա դեռ ժամանակը չէ:
- Ե՞րբ է, ի վերջո, այդ ժամանակը գալու, պարոն Բալայան:
- Ես հրավիրված եմ Ռոբերտ Քոչարյանի գործով որպես վկա: Մինչեւ հարցաքննությունը չլինի, այդ թեմայով չեմ խոսելու:
- Այսինքն` դա՞ է Ձեր լռության պատճառը:
- Այո, այո:
- Բայց դա ի՞նչ կապ ունի ՍԴ-ի մասին Ձեր պատասխանի հետ:
- Շատ մեծ կապ ունի, ես գտնում եմ, որ սերտ կապ ունի, այսքանը»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրավունք»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը