28 04 2020

Իշխանությունը ԵՊՀ ռեկտորի հարմար թեկնածու չի գտնում․ «Հրապարակ»

Իշխանությունը ԵՊՀ ռեկտորի հարմար թեկնածու չի գտնում․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը, որը պետք է մարտի 23-ին ռեկտոր ընտրեր անորոշ ժամանակով հետաձգվել է։ Առերեւույթ՝ պատճառը արտակարգ դրությունն է։

Ռեկտորի ԺՊ Գեղամ Գեւորգյանն ասում է․ «Քանի որ արտակարգ դրության պատճառով հավաքները արգելված են»։ Սակայն լուրեր կան, որ ընտրությունը որոշել են հետաձգել մինչեւ սեպտեմբեր-հոկտեմբեր։ Նախ, որովհետեւ իշխանությունը հարմար թեկնածու չի գտնում, եւ մի խանգարող հանգամանք էլ կա․ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի մի շարք անդամների լիազորություններն ավարտվել են՝ նոր անդամներ պետք է նշանակվեն։ Իսկ արտակարգ դրությունը չի խանգարել, որ ԿԳՄՍ-ն Կրթության տեխնոլոգիաների ազգային ինստիտուտի տնօրեն ընտրի»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ