23 04 2020

Իշխանությունը գտել է թիվ 1 քավորին Իջևանի քաղաքապետ դարձնելու ուղին․ «Հրապարակ»

Իշխանությունը գտել է թիվ 1 քավորին Իջևանի քաղաքապետ դարձնելու ուղին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երկար դեգերումներից հետո իշխանությունը վերջապես գտել է Հայաստանի թիվ 1 քավորին Իջեւանի քաղաքապետ դարձնելու ուղին։

Անցած տարի, հիշեցնենք, Իջեւանի նախկին քաղաքապետի դեմ քրեական գործ հարուցվեց, նա դիմում գրեց, քաղաքապետի պաշտոնակատար նշանակվեց Փաշինյանի քավոր Հայկ Ղալումյանը։ Շուրջ 1 տարի է՝ իշխանությունը տարբեր պատրվակներով հետաձգում է քաղաքապետի ընտրությունները, քանի որ վստահ չեն, թե Ղալումյանն այնքան վարկանիշ ունի, որ կընտրվի։ Մտածեցին, որ հարցը կլուծեն Իջեւանի խոշորացման ծրագրով, որ միավորված համայնքապետերն աշխատեն Ղալումյանի համար։

Ընտրության օր նշանակեցին հունիսի 14-ը։ Սակայն դա էլ հետաձգվեց։ 2 շաբաթ առաջ ԱԺ ընդունած վարչատարածքային բաժանման՝ նույն խոշորացման նախագծում օրենքի կիրառման ժամկետ են նշել՝ «6 ամսվա ընթացքում»։ Հայկ Ղալումյանի եղբայրը՝ պատգամավոր Վահե Ղալումյանն ասաց, թե կորոնավիրուսով պայմանավորված են երկար ժամկետ նշել, քանի որ հայտնի չէ, թե երբ կավարտվի արտակարգ դրությունը, երբ հնարավոր կլինի ընտրություն անել»:

Նյութն ամբողջությամբ՝ «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ