02 04 2020

ՀՀ-ում անշեղորեն նվազեցնում են ազատություններն ու իրավունքները․ «Հրապարակ»

ՀՀ-ում անշեղորեն նվազեցնում են ազատություններն ու իրավունքները․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Մեր իշխանությունն անշեղորեն նվազեցնում է դեմոկրատական ազատություններն ու իրավունքները մեր երկրում՝ օգտվելով համաճարակային իրավիճակից։ Մինչդեռ տարբեր միջազգային կառույցներից հորդորներ են հնչում՝ չնահանջել դեմոկրատիայից եւ չսահմանափակել քաղաքացիական իրավունքներն ու խոսքի ազատությունը։

Օրեր առաջ նման հորդորներ է հնչեցրել նաեւ ՄԱԿ-ը, որ «կորոնավիրուսի հակազդման ցանկացած արտակարգ միջոցառումները պետք է լինեն համաչափ, անհրաժեշտ եւ ոչ խտրական»։ Իսկ ՄԱԿ-ի փորձագետները հայտարարել են, որ Covid-19-ի բռնկմանն առնչվող արտակարգ դրության հայտարարությունները չպետք է լինեն հիմք՝ թիրախավորելու որոշակի խմբերի, փոքրամասնությունների կամ անհատների։

Այն չպետք է գործի՝ թաքցնելու համար առողջապահության անվան տակ կատարվող ռեպրեսիվ գործողությունները կամ ճնշելու իրավապաշտպանների աշխատանքը։ «Վիրուսին հակազդելու համար նշանակվող սահմանափակումները պետք է հիմնված լինեն հանրային առողջապահության իրավաչափ նպատակների վրա եւ չպետք է օգտագործվեն՝ պարզապես այլախոհությունը ճնշելու համար»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ