01 07 2024

Աշխատելու ենք, որ Հայաստանն ավելի մոտ գտնվի Եվրոպային. ՀՀ-ում ԵՄ դեսպան

Աշխատելու ենք, որ Հայաստանն ավելի մոտ գտնվի Եվրոպային. ՀՀ-ում ԵՄ դեսպան

Մենք այս պահին ԱՄՆ-ի հետ ՀՀ-ի ամենամեծ դոնորն ենք. Ժողովրդավարության հայկական ֆորումին հայտարարեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։

«Պատրաստ ենք կիսվել ԵՄ անդամ պետությունների փորձով, ինչպես նաև այն երկրների փորձով, որոնք կամ ասոցացված են ԵՄ-ի հետ, կամ էլ ուզում են դառնալ ԵՄ անդամ։ Սա մի փորձ է, որից ՀՀ-ն պատշաճ օգտվում է»,-ասաց նա։

Վասիլիս Մարագոսը նշեց, որ ՀՀ-ն, իսկապես, մեծ առաջընթաց է գրանցել ժողովրդավարության առումով․ «Հույս ունենք, որ այս աջակցությունը սպասարկելու է անվտանգության, խաղաղության և կայունության հաստատմանն այս տարածաշրջանում՝ ՀՀ-ի ինքնիշխանության և անկախության պահպանման համատեսքտում»,-ասաց նա։

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը նշեց, որ ժողովրդավարությունը հիմնական նպատակներից է, բայց ԵՄ-ն  նաև այլ ներդումներ է կատարելու դիմակայունության և զարգացման ծրագրի շրջանակներում։

«Աշխատելու ենք, որ Հայաստանն ավելի մոտ գտնվի Եվրոպային»,-ասաց նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ