04 03 2020

Մեսիջ՝ իշխանության վերահսկողության տակ չգտնվող համայնքապետերին․ «Փաստ»

Մեսիջ՝ իշխանության վերահսկողության տակ չգտնվող համայնքապետերին․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին դատախազության տարածած հայտարարությունից հայտնի դարձավ, որ «համայնքային հողամասերի ինքնակամ զավթումը, շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ միջոցներ չձեռնարկելու» համար մեղադրանք է առաջադրվել Աբովյան համայնքի ղեկավար Վահագն Գեւորգյանին:

Վերջինս, սակայն, երեկ հայտարարեց, որ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, իսկ ընթացակարգային ու բովանդակային մասը որակեց, «մեղմ ասած», խիստ վիճահարույց իրավունքի, տրամաբանության ու բանականության տեսանկյունից։ 

Գեւորգյանը նաեւ նշել է, որ ինքը ոչ մի հանցանք չի կատարել եւ բարեխիղճ ծառայել է իր համայնքին ու համաքաղաքացիներին։ Ուշագրավ է նաեւ հայտարարության այն հատվածը, որտեղ Աբովյան համայնքի ղեկավարը ակնարկում է «որեւէ մեկի դիտավորության կամ դառը կյանքի հետեւանքով ստացած ապտակների արդյունքում առաջացած «նեղվածության» մասին:

«Փաստ» թերթի տեղեկություններով, իրականում իշխանությունները չեն կարողանում «մարսել» իրենց կրած պարտությունը Աբովյանում։ Մյուս կողմից՝ իշխանությունները չեն կարողանում «հանդուրժել» նաեւ այն համայնքների ղեկավարներին, որոնք, այսպես ասած, «սվոյ» չեն, ինքնուրույն են, առավել եւս նրանց, որոնք ավելի մեծ հեղինակություն ունեն տեղերում, քան իշխանությունները:

Մեր տեղեկություններով, հանրապետության այլ համայնքային ղեկավարներ եւս գտնվում են իշխանության «խոշորացույցի» տակ։ Փաստացի, իշխանություններն Աբովյանի օրինակով նաեւ մեսիջ են հղում այն համայնքների ղեկավարներին, որոնք իրենց «կանտրոլի տակ չեն»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ