«Իրավունք»-ը գրում է․ «Ինչպես հայտնում է մեր աղբյուրը, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, որն աչքի է ընկնում իր, մեղմ ասած, բացասական համբավով, հիմա էլ Արարատի մարզպետարանում ագիտացիա է սկսել՝ ուղղված սահմանադրական փոփոխություններին:
Մեր աղբյուրը տեղեկացնում է, որ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը մարզպետարանի աշխատակիցների համար քարոզարշավ է անում՝ մարդկանց համոզելով, որ սահմանադրական փոփոխությունները նոր Հայաստանի առաջ բացվող միակ կանաչ ճանապարհն է:Չնայած նրան, որ նոր է մեկնարկում պաշտոնապես քարոզարշավը, սակայն դեռևս անցյալ շաբաթվանից կոկորդիլոսասեր մարզպետը արդեն հավաքել է մի շարք գյուղերի գյուղապետերին, քաղաքապետերին և հրահանգել, որ ջանասիրաբար աշխատեն «այո»-ի համար»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրավունք» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը