«Հրապարակ»-ը գրում է․ «Գյումրիից մի ընտանիք այս պահին եկել է կառավարության շենքի մոտ և հանդիպում է պահանջում անձամբ վարչապետ Փաշինյանի հետ։
Ընտանիքի անդամներից Արարատ Խառատյանը նշել է, որ փողոցում են հայտնվել և չեն պատրաստվում հեռանալ մայրաքաղաքից, մինչև չհանդիպեն վարչապետին։ Այս պահին ոստիկանության աշխատակիցները զրուցում են ընտանիքի անդամների հետ։
«Մեզ տանից անօրինական կերպով դուրս են հանել։ Եկել ենք՝ ասենք, որ 2007 թվականից մինչեւ օրս, Գյումրիում անօրինական բաներ են տեղի ունենում։ Չենք եկել վարչապետից տուն խնդրելու կամ փող ուզելու, բայց եթե այսօր հանդիպում չլինի վարչապետի հետ մնալու ենք այստեղ»,– նշել է ընտանիքի անդմաներից մեկը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը