05 02 2020

ԱԺ ընդդիմությունը քաղաքական առևտրի հնարավորություն է ստացել․ «Հրապարակ»

ԱԺ ընդդիմությունը քաղաքական առևտրի հնարավորություն է ստացել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նույնիսկ նախկին «ատելի» իշխանությունների ժամանակ ընդդիմությունն այսքան կաշկանդված չի եղել, ինչքան հիմա։ Թվում է, թե ոչինչ չի խանգարում խորհրդարանական ընդդիմությանը՝ կասեցնել Սահմանադրական դատարանի դեմ իշխանությունների հայտարարած պատերազմը, որի վերջին հուժկու հարձակման ականատեսը կլինենք մոտ օրերս՝ Վահագն Հովակիմյանի հայտնի նախագծերի ընդունմամբ։

Սակայն ընդդիմադիրները մի կողմից քննադատում են իշխանություններին, թե այս ինչ հակաօրինական, հակաիրավական նա­խագծեր եք բերում, մյուս կողմից հապաղում են օգտվել իրենց սահմանադրական իրավունքից եւ հայտարարել, որ վիճարկեն այդ նախագծերի սահմանադրականությունը եւ հայտարարեն, որ դրանց ընդունվելու դեպքում էլ դիմելու են ՍԴ։

Երեկ թե՛ էդմոն Մարուքյանը, թե՛ Նաիրա Զոհրաբյանը մեր լրագրողի հարցին ի պատասխան ասել են, որ ՍԴ դիմելու հարցով դեռ որոշում չունեն ու պետք է քննարկեն իրենց խմբակցություններում։

Հիշեցնենք, որ պատգամավորների 1/4–ի ձայներով կարելի է դիմել ՍԴ եւ ստանալ գերագույն դատարանի եզրակացությունը։ Ակնհայտ է, որ ԱԺ ընդդիմությունը հերթական անգամ քաղաքական առեւտրի գնալու հնարավորություն է ստացել»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ