04 02 2020

Արա Բաբլոյանի գործը կրկին հետ են ուղարկել դատախազություն. «Հրապարակ»

Արա Բաբլոյանի գործը կրկին հետ են ուղարկել դատախազություն. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՔԾ-ն ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի եւ աշխատակազմի նախկին ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանի դեմ Արման Բաբաջանյանի դիմումի հիման վրա գործ էր հարուցել եւ հոկտեմբերի 28-ին մեղադրանք առաջադրել՝ պաշտոնական կեղծիքի եւ ՍԴ լիազորությունների յուրացմանն օժանդակելու հոդվածով։ Դեկտեմբերի 24-ին դատախազությունը, մեղադրական եզրակացությունը չհաստատելով, գործը լրացուցիչ քննության էր վերադարձրել։

Ընդ որում, որոշման մեջ նշել էր, որ ներկայացված նյութերով իշխանության յուրացման դեպքը չի հիմնավորվում, իսկ կեղծիքի մեղադրանքը թույլ է։

Մենք տեղեկացանք, որ ՀՔԾ-ն առանց որեւէ գործողություն կատարելու գործը կրկին հետ է ուղարկել դատախազություն։ Հավանաբար, վստահ են, որ զոռբայությամբ կանցկացնեն մեղադրանքը, քանի որ Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել է, որ ՍԴ-ի օկուպացիա է տեղի ունեցել»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ