«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանության մեջ քննարկվում է պաշտոնյաների նկատմամբ օրենսդրական կարգավորումներ կիրառելու մասին մի օրինագծի սեւագիր տարբերակ։
Մեր ունեցած տեղեկություններով, այդ կարգավորումները պետք է վերաբերեն այն պաշտոնյաներին, որոնք տեսականորեն եւ պրակտիկորեն տիրապետում են կամ կարող են տիրապետել պետական գաղտնիքների։
Նախատեսվում է հստակ սահմանել այդ պաշտոնյաների ցանկը, ինչպես նաեւ պաշտոնավարման ընթացքում ու դրանից հետո նրանց նկատմամբ որոշակի սահմանափակումների կիրառման շրջանակները։
Այս թեման, ըստ մեր աղբյուրների, կուլիսներում բավական ակտիվ պրոպագանդում են արեւմտամետ ՀԿ-ների ներկայացուցիչները։
Ըստ էության, նման նախաձեռնությունը կյանքի կոչելու դեպքում հնարավոր կլինի սահմանափակել պետական պաշտոնյաների՝ հետագայում ազատ տեղաշարժվելու եւ գործունեություն ծավալելու հնարավորությունները»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը