ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «Պետական գաղտնիքի մասին» և կից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը:
Թեև երեք աշխատանքային քննարկում է եղել նախագծի վերաբերյալ, սակայն, «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նկատեց, որ սկզբունքային հարցը, որը վերաբերվում է ԱԺ պատգամավորներին՝ պետական գաղտնիքի հասանելիությանը, մնացել է անփոփոխ:
ԱԱԾ տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանը հայտարարեց, որ ընդդիմադիր պատգամավորների դիրքորոշումներից տպավորություն է ստեղծվում, որ երեք անձանց՝ նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի համար անձեռնմխելիություն է սահմանվում՝ պետական գաղտնիքին առնչվելու թույլտվությամբ, սակայն, նման բան չկա, կանոնակարգերը խախտելու դեպքում նրանք չեն ազատվում քրեական պատասխանատվությունից:
Այնուամենայնիվ Արծվի Մինասյանն արձագանքեց․ « Հիմա պատկերացնենք իրավիճակ, որ Ձեր կողմից նշված 3 պաշտոնատար անձինք՝ նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահն այդ պահանջների տակ են, օրինակ՝ հոգեկան հիվանդություն, շիզոֆրենիա, մոլուցքահար , թմրամոլություն և այլն հիմա ինչպե՞ս պետք է անձինք հավաստիանան, որ էդ մարդիկ չեն տառապում այս հիվանդությամբ կամ նրանց նկատմամբ հարուցված է եղել քրեանա վարույթ, ծանր հանցագործությունների մասով, բայց , ինչպես նշեցիք, այդ անձը, ԱԺ-ի կողմից, պետք է դառնա նախագահ, վարչապետ կամ՝ ԱԺ նախագահ։ Հիմա եթե բացահայտվի ինչպե՞ս պետք է կասեցվի տվյալ մարդկանց՝ պետակա գաղտնիքից օգտվելու իրավունքը»,-հարցադրեց Արծվիկ Մինասյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը