22 01 2020

Վարչապետի նախկին խոսնակը լրատվական կայք է բացում․ «Ժողովուրդ»

Վարչապետի նախկին խոսնակը լրատվական կայք է բացում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս տարվա հենց երկրորդ աշխատանքային օրը ՀՀ վարչապետն իր խոսնակին հեռացրեց աշխատանքից՝ հրապարակային չպատճառաբանելով՝ ինչու:

Իհարկե, լուրեր սպրդեցին, որ դժգոհ էր Կարապետյանից տարբեր պատճառներով, հիմնականում ներքին խարդավանքներ հյուսելուց:

Ամեն դեպքում, հետաքրքիր է՝ ինչով է զբաղվում վարչապետի նախկին խոսնակը: Տեղեկություններ կան, որ նա լծվել է նոր լրատվական կայքի ստեղծման գործին:

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ վերջինս անգամ թիմ է հավաքում, տարբեր լրագրողների առաջարկներ է արել իր կայքում աշխատելու  համար: Ի՞նչ կայք է լինելու, ի՞նչ ուղղվածություն է ունենալու, փորձեցինք պարզել հենց Վլադիմիր Կարապետյանից, սակայն նա մի քանի օր է արդեն՝ մեր հեռախոսազանգերին եւ հաղորդագրությունների չի արձագանքում»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ