17 12 2019

Փաշինյանը կհրավիրվի՞ քննիչ հանձնաժողով․«Փաստ»

Փաշինյանը կհրավիրվի՞ քննիչ հանձնաժողով․«Փաստ»

«Փաստ»-ը գրում է․ «Ինչպես հայտնի է, խորհրդարանն օրերս ևս վեց ամսով երկարաձգեց 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրության քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը։ 

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տարբեր առիթներով հայտարարել է, որ հրավիրվել և առաջիկայում հրավիրվելու են տարբեր քաղաքական և ռազմական գործիչներ, ինչպես նաև Ապրիլյան պատերազմի մասնակիցներ։ 

Իր վերջին հայտարարություններից մեկում Քոչարյանը փաստել է, որ քննիչ հանձնաժողովի աշխատանքների վերջին փուլում հանձնաժողով կհրավիրվեն նաև Սերժ Սարգսյանը, Յուրի Խաչատուրովն ու Հայկազ Բաղմանյանը։ 

Թեմայի հետ կապված՝ թերթին տեղեկություն է հասել, ըստ որի, հանձնաժողով հրավիրվածների մեջ հնարավոր է լինեն նաև անակնկալներ։ 

Մասնավորաբար, ըստ մեր աղբյուրների, քննարկվում է տարբերակ, որ հանձնաժողովում զրույցի «կանչվի» նաև Նիկոլ Փաշինյանը, որպեսզի շոուի գլխավոր բաղադրիչներից մեկն ապահովված լինի։

Թերթի աղբյուրը փոխանցել է, որ սա հիմնականում արվում է՝ ընդդիմադիր հատվածի կողմից ավելորդ խոսակցությունից ու շահարկումներից զերծ մնալու համար։ 

Նշենք, որ ժամանակին, երբ Փաշինյանը դեռևս ընդդիմադիր պատգամավոր էր, ԱԺ ամբիոնից հայտարարել էր, թե «Ապրիլյան պատերազմը հրահրվել և կազմակերպվել էր Ռուսաստանի կողմից՝ Ադրբեջանին ԵԱՏՄ բերելու նպատակով»»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ