«Ժողովուրդ»-ը գրում է․ «Հերթական դատական հայցն է ներկայացվել նոր ձևավորված Բարձրագույն դատական խորհրդի դեմ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Դատավորների թեկնածուների ցուցակի քրեական բաժնի համալրման նպատակով 2019 թ. հոկտեմբերի 26-ին անցկացվել է որակավորման գրավոր քննություն, որի արդյունքով Հայկ Իսրայելյանը չի անցել քննության համապատասխան փուլերը:
Արդյունքում վերջինս, դիմելով ՀՀ վարչական դատարան, պահանջում է, որ իր մասով որոշումը անվավեր ճանաչեն և իրեն Դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի համալրման նպատակով անցկացվելիք հարցազրույցի փուլին մասնակցել թույլատրելուն պարտավորեցնեն: Այսպիսով, ուսումնասիրելով իրավիճակը` նկատենք, որ այսօրվա դրությամբ Բարձրագույն դատական խորհրդի դեմ հայցերի թիվը 21-ն է»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը