«Հրապարակ» թերթը գրում է. ««Ավելի քան 30 տարի ՀՀ քաղաքացիների քննարկման թեման եղել ա հետեւյալը՝ գողացան, թալանեցին, խոշտանգեցին, ձեռից խլեցին, գնդակահարեցին: Մոտ 30 տարի մարդկանց դիսկուրսն իշխանության մասին եղել ա էս: Եվ մոտ 30 տարի մարդկանց զգացողությունն իշխանության նկատմամբ եղել ա զզվանքը եւ ատելությունը»,- երեկ ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետը: Նիկոլ Փաշինյանի մատնանշած 30 տարվա մեջ մտնում է նաեւ ՀՀՇ-ի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի շրջանը։
Փաստորեն, Փաշինյանը երկրորդ անգամ է հայտարարում, որ իր երբեմնի դաշնակիցն ասոցացվում է ընտրակեղծիքների, կոռուպցիայի, թալանի ու գնդակահարությունների հետ։ Բայց մարդիկ բնական հարց են տալիս՝ եթե կոռուպցիայի, թալանի, կեղծիքի հիմքերը դրվել են Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք, ինչո՞ւ էր ինքը 2008-ին կանգնել այդ մարդու կողքին։
Հիշեցնենք․ Իտալիայում տեղի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ էլ նա հայտարարել էր, որ չարիք են եղել բոլոր ղեկավարները՝ սկսած 1996-ից, որոնք տիրացել են իշխանությանը եւ փորձել են պահել այդ իշխանությունը>:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը