«Ժողովուրդ»-ը գրում է․ «Առաջիկայում ԱԺ-ում կստեղվծի Հայաստան-Սինգապուր բարեկամական խումբ: Բանն այն է, որ նման բարեկամական խումբ ունենալու անհրաժեշտություն իշխող ուժի պատգամավորները տեսել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սինգապուր այցից հետո: Այս հարցը ընդգրկված է դեկտեմբերի 2-ին կայանալիք ԱԺ խորհրդի օրակարգում, ապա կքննարկվի նաեւ լիագումար նիստում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ նախատեսված է փոփոխություններ կատարել մի քանի այլ բարեկամական խմբերի կազմերում:
Օրինակ Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ բարեկամական խմբում պատգամավոր Շիրակ Թորոսյանին կփոխարինի Քրիստինե Պողոսյանը, իսկ Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբում էլ Քրիստինե Պողոսյանին կփոխարինի Շիրակ Թորոսյանը: Իսկ, ահա, Հայաստան-Քուվեյթ բարեկամական խմբում այլեւս չի լինի պատգամավոր Արտակ Մանուկյանը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը