22 11 2019

ՍԴ-ից վաղաժամ թոշակի գնացողներին կարող են «գցել»․ «Հրապարակ»

ՍԴ-ից վաղաժամ թոշակի գնացողներին կարող են «գցել»․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Միջազգային պրակտիկան, այդ թվում եւ Վենետիկի հանձնաժողովը, նոնսենս է համարում որեւէ ժամկետի` «էսինչ օրը, էսինչ ժամը» մոտեցումը, օրենքը պետք է ընդհանուր կարգավորումներ սահմանի»,- ասաց ՍԴ մեր աղբյուրը կառավարության կողմից հավանության արժանացած նախագծերի փաթեթի առնչությամբ, համաձայն որի`  ՍԴ գործող դատավորների համար սոցիալական երաշխիքների դիմաց վաղ կենսաթոշակի անցնելու հնարավորություն է ստեղծվում:

Փաստաթղթով սահմանված է վերջին ժամկետ՝ հունվարի 31-ը։ Ինչո՞ւ հատկապես 31-ը՝ հարցրինք մեր աղբյուրին։ «Նախորդ նախագծով սահմանվել էր հոկտեմբերի 31-ը, այս անգամ ամրագրվեց հունվարը։ Փորձում են հասկանալ` ով կգնա, ով կմնա, որ կատարեն հաջորդ քայլը։ Այս ամենը նշանակում է, որ իրենք քաղաքական պրոցես են առաջ տանում»:

Ո՞րն է հաջորդ քայլը։ «Իրենց ձեռագրին հավատարիմ՝ ռեպրեսիվ, քրեական գործերի մեխանիզմը, կտուրներում բան-ման որոնելը»:

Դատավորներից քանի՞սն են «պոտենցիալ» գնացող։ «Ոչ մեկը՝ գնացողը շատ լավ հասկանում է, որ երբ նոր դատարան ձեւավորվի, ցանկացած քաղաքացի կարող է դիմում բերել ՍԴ` պահանջով` քննարկել այս օրենքի փաթեթի սահմանադրականության հարցը, եւ չի բացառվում, որ որոշվի, որ այն հակասում է Սահմանադրությանը»:

Ասել է թե` վաղաժամ թոշակի գնացածներին «գցե՞ն» իշխանությունները։ «Ձեւակերպումը Ձերն է»: Բոլոր դեպքերում, եթե քրեական գործերով եւ ռեպրեսիաներով հարցը չլուծվի, ուրիշ ի՞նչ պահեստային քայլեր ունեն։ «Սահմանադրական փոփոխություններ` հանրաքվեով։ Բայց մի մոռացեք, որ այդ դեպքում նախագիծը պետք է գա ՍԴ` հավանության։

Ի դեպ, սա էլ իմացեք` ՍԴ-ի մասին սահմանադրական օրենքի նախագիծ է շրջանառվում, որը ՍԴ աշխատակազմ` կարծիքի չի ուղարկվել»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ