21 11 2019

Մոսկվայում Գագիկ Ծառուկյանին «դուխ են տվել»․ «Հրապարակ»

Մոսկվայում Գագիկ Ծառուկյանին «դուխ են տվել»․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ Գագիկ Ծառուկյանին օրերս հրավիրել են Մոսկվա՝ քաղաքական շրջանակների հետ հանդիպումների։ Նա երկար չի մնացել, ընդամենը 1-2 օր, եւ երեկ արդեն վերադարձել է։ Մեր մոսկովյան աղբյուրներն ասում են, որ այցի նպատակը եղել է Ծառուկյանին եւ ԲՀԿ-ին «դուխ տալը», քանզի վերջին շրջանում, հատկապես խորհրդարանում սրվել են «Իմ քայլը»-ԲՀԿ հարաբերությունները, եւ առաջիկայում մեծ «ճակատամարտեր» են սպասվում՝ բյուջեի հողի վրա։

Ռուսները կրկին հասկացրել են, որ Հայաստանում պետք է արմատական ընդդիմություն ձեւավորվի, եւ ամենահարմար ուժն այդ առումով ԲՀԿ-ն է, ում իրենք պատրաստ են աջակցել։ Այցի մասին պաշտոնական հաղորդագրության մեջ ասված է, որ ՌԴ Պետդումայի իշխող «Եդինայա Ռոսիա» խմբակցության ղեկավար Սերգեյ Նեւերովի հրավերով Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակությունը եղել է Մոսկվայում, որտեղ մասնակցել է «ԱՊՀ անդամ պետությունների քաղաքական կուսակցությունների եւ դաշինքների խմբակցությունների փոխգործակցության դերը միջխորհրդարանական գործընկերության շրջանակում» թեմայով համաժողովին»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ