«Հրապարակ»-ը գրում է․ «Պարզվում է` հայ-բրիտանական հարաբերություններում ինչ-որ բան այն չէ. նախորդ օրը ԱԳ նախարարն ընդունել է Մեծ Բրիտանիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Մորանին։ Սա նշանակում է, որ Միացյալ Թագավորությունն իր ներկայացվածության մակարդակը Հայաստանում դեսպանից իջեցնում է հավատարմատարի մակարդակի։ «Դիվանագիտության մեջ սա անչափ լուրջ ժեստ է»,- ասաց ԱԳՆ աղբյուրը:
Հիշեցնենք, որ դրանից առաջ ՀՀ-ում ՄԹ դեսպան էր նշանակվել հայազգի Ալեն Գոգբաշյանը, ապա ՄԹ-ն չեղարկեց հաստատված թեկնածությունը: Փորձագետները պնդում են, որ Բրիտանիայի հետ ստեղծված վիճակը մի քանի շերտ ունի` սկսած Ամուլսարից մինչև Ռուսաստանի հետ ՀՀ իշխանությունների «սիրախաղ»:...
Արդեն մեկուկես տարի է, փաստացի, մենք այնտեղ դեսպան չունենք։ Իսկ Ադրբեջանի հետ փայլուն հարաբերություններ ունեցող կարևորագույն երկրի հետ այս վիճակն անլուրջ է, եթե չասենք՝ դիվանագիտական նոնսենս»:
ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանից փորձեցինք ճշտել` Մեծ Բրիտանիան դեսպան կունենա՞ Հայաստանում։ Նա ասաց, որ այդ հարցերը բրիտանական կողմի տիրույթում են, իսկ ինչ վերաբերում է ՄԹ-ում ՀՀ դեսպանին, ապա մեզ 2 օր չհաջողվեց պատասխան ստանալ»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը