14 11 2019

«Սանիթեքը» հավաքում է աղբամանները, որ հանձնի բանկին․ «Հրապարակ»

«Սանիթեքը» հավաքում է աղբամանները, որ հանձնի բանկին․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Երեկ երեկոյան ժամը 10-ից «Սանիթեք» ընկերությունը սկսել է Երևանում հավաքել իր աղբամանները։ Դա բացատրեցին այսպես․ «Քանի որ Երևանի քաղաքապետարանը միակողմանի խզել է պայմանագիրը «Սանիթեքի» հետ, իսկ «Սանիթեքի» գույքը գրավադրված է բանկում, այդ թվում՝ նաև աղբադույլերը, ուստի ընկերությունը հավաքում է իր գույքը, որ հանձնի բանկին»: Մոտավորապես այսպես, որ բանկը հետագայում չասի, թե գրավադրված գույքին տեր չեք կանգնել։

Դեռ այն ժամանակ, երբ «Սանիթեքը» գործում էր, աղբամանները հաճախ այրում և վնասում էին, հիմա, երբ Երևանի աղբահանությամբ զբաղվող ընկերությունն իր աղբամաններն է տեղադրել և «Սանիթեքի» աղբամանները շրջել է, դրանք մնացել են անտեր ու չեն օգտագործվում։ Ընկերությունը ծանուցել է բանկի ներկայացուցիչներին, որ գան և մասնակցեն աղբամանների հավաքել-հանձնելու գործընթացին»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ