08 06 2023

Առցանց դիմումով քաղաքացին կարող է փոխել կենսաթոշակը վճարող բանկը

Առցանց դիմումով քաղաքացին կարող է փոխել կենսաթոշակը վճարող բանկը

Քաղաքացիներն այսուհետ կարող են փոխել կենսաթոշակը (ինչպես նաև ծերության նպաստ, կերակրողին կորցնելու դեպքում նպաստ, հաշմանդամության նպաստ) վճարող բանկը՝ դիմում ներկայացնելով նաև առցանց եղանակով։   ՀՀ ԱՍՀՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, դիմումն անհրաժեշտ է լրացնել՝ անցնելով հետևյալ հղմամբ՝ https://rb.gy/29x8d։

Առցանց եղանակով դիմելուց հետո համակարգն ինքնաշխատ եղանակով կհաստատի այն բանկը, որը կենսաթոշակառուն ընտրել է և այդ մասին հաղորդագրություն կուղարկի քաղաքացու պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին։

Կենսաթոշակն ստանալու եղանակը կամ բանկը փոխելու դիմումը մերժվում է, եթե դիմելու օրվա դրությամբ կենսաթոշակի վճարումը դադարեցված է կամ քաղաքացին կենսաթոշակը ստանում է կանխիկ եղանակով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ