12 11 2019

ԵՊՀ-ից չպետք է «թիվ» գնա վերևներ․ ռեկտորի ԺՊն «ինստրուկտաժ» է արել ․ «Հրապարակ»

ԵՊՀ-ից չպետք է «թիվ» գնա վերևներ․ ռեկտորի ԺՊն «ինստրուկտաժ» է արել ․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «ԵՊՀ-ն ալեկոծված է։ Երեկ առավոտ վաղ ռեկտորի ԺՊ Գեղամ Գևորգյանն իր մոտ է կանչել դեկաններին, «ինստրուկտաժ» արել․

«Էական չէ՝ ուսանողները դասի կգան, թե չէ, կարող եք ասել` չգան, բայց թող չմասնակցեն էդ միտինգին, մեր բուհից որևէ մեկը չպետք է մասնակցի»։

Անգամ անկեղծացել․ «Ես պակա՞ս ազգային տղա եմ, դե՞մ եմ ավանդական արժեքներին, այո, պետք է պայքարել, բայց մեր համալսարանից չպետք է «թիվ» գնա վերևներ։ Որ ես համալսարանի դուռը փակում էի էն ժամանակ, չգիտեի՞ ում առջև եմ փակում»:

Հիմա ռեկտորի ԺՊ-ն ո՞ւմ դեմ է պայքարում, թե՞ փորձում է ամեն ինչ անել, որ դառնա ռեկտոր, որովհետև այս պայքարի արդյունքում անհնար կդառնա «սորոսական» Հովհաննես Հովհաննիսյանի ռեկտոր դառնալը։ «Երկուսը` մեկում, բայց, միևնույն է` ԵՊՀ ուսանողներն են բողոքավորների գերակշիռ մասը, դասապրոցեսը տապալված է»,- ասաց մեր աղբյուրը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք  «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ