«Ժողովուրդ»-ը գրում է․ «Տարբեր տարիներին սոցիալական բնակարանաշինության ծրագրեր ունեցել են նաև բուհերը, այդ թվում՝ Ճարտարապետության և շինարարության համալսարանը: Պարզվում է, որ 2013 թ. սույն բուհի կողմից Նորքի Արմենակյան 125 հասցեում սկսվել են բազմաբնակարան շենքի կառուցման աշխատանքները, որի նպատակն էր բնակարանով ապահովել բուհի երիտասարդ մասնագետներին, սակայն ծրագիրը մինչ օրս անավարտ է:Շահառուներից մեկը մեզ փոխանցեց, որ 2016 թ. շինարարությունը դադարեցված է, մինչդեռ պարզվում է՝ անգամ համալսարանի սեփական միջոցներից որպես աջակցություն գումարներ էին տրամադրվել հավանական շահառուներին:
Ավելի ուշ պարզվել է՝ սոցիալական համարվող այս ծրագրում որպես շահառուներ ընդգրկվել են հիմնականում այն ժամանակվա ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի ընտանիքի անդամները, հարազատներն ու իր հետ անձնական կապ ունեցող անձինք, որին նախորդել էր շենքի կառուցապատման իրավունքը համալսարանից Թոքմաջյանի կողմից ստեղծված «Ինժեներ Լիգա» ընկերությանը փոխանցելը:Կարևոր մեկ հանգամանք ևս. շենքի տարածքը գտնվում է այնտեղ, որտեղ ժամանակի ընթացքում կառուցվել է շենք, ուր բնակվում են նախկին ռեկտորի ընտանիքի անդամներ և մտերիմներ»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը