02 11 2019

ԱԺ-ում փակ հանդիպումը թեժ է անցել․ մանրամասներ․ «Ժողովուրդ»

ԱԺ-ում փակ հանդիպումը թեժ է անցել․ մանրամասներ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` երեկ ԱԺ-ում Պետաիրավական և Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովների անդամների փակ հանդիպումը Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչների հետ բավականին թեժ է անցել։ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը բոյկոտել է քննարկումը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԵԽ-ից ժամանած փորձագետներն ասել են, թե հանրության կարծրատիպերը՝ կապված ԼԳԲՏ համայնքին արտոնություններ տալու հետ՝ ամուսնություն, երեխա որդեգրել և այլն, կոնվենցիայով նախատեսված չէ։

Նաիրա Զոհրաբյանը հարցրել է՝ ՀՀ քրեական օրենսգիրքը և «Ընտանիքում բռնության կանխարգելման» մասին օրենքը չեն լուծում արդյոք բռնության խնդիրները, օրենքի ինչ բաց կա, որ պարտադրում է ընդունել Ստամբուլյան կոնվենցիան:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս հարցերին եվրոպացիները, ըստ էության, չեն պատասխանել:

«Իմ քայլ»-ից հանդիպմանը ներկա Մարիա Կարապետյանը, որը Ստամբուլյան կոնվենցիայի ընդունման ջատագով է համարվում, լուռ նստել է, պասիվ է եղել նաև Թագուհի Ղազարյանը, իսկ Ռուբեն Ռուբինյանը, որը վարել է հանդիպումը, ամփոփել է. «Հայաստանն ինքնիշխան պետությունն է, և մենք մեր որոշումը կկայացնենք»»,-գրում է թերթը:Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ