«Հրապարակ»-ը գրում է․ «Վարչապետի խորհրդական Եղիշե Կիրակոսյանի եղբայրը, որը 2017-ին դատապարտվել էր 13 տարվա ազատազրկման, այս ամռանը տեղափոխվեց բաց ռեժիմի։Երեկ տեղեկացանք, որ վարչապետի մեկ այլ խորհրդականի՝ Լևոն Մազմանյանի հորը՝ Գագիկ Մազմանյանին, որին 2018-ին դատապարտել էին 6 տարի ազատազրկման, ազատել են:
Փաստորեն, վարչապետի խորհրդական աշխատելը նրանց հարազատների համար պատժի մեղմացման լուրջ գործոն է դառնում։
Մազմանյանի պաշտպան Աշոտ Սարգսյանն ասաց, որ իր պաշտպանյալն ազատ է արձակվել 1 միլիոն դրամ գրավի դիմաց՝ Վերաքննիչ դատարանի որոշմամբ»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը