25 10 2019

Նոր «պատվեր է»՝ ընդդեմ Հայ Առաքելական եկեղեցու․ «Իրավունք»

Նոր «պատվեր է»՝ ընդդեմ Հայ Առաքելական եկեղեցու․ «Իրավունք»

«Իրավունք»-ը գրում է․ ««Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն՝ առաջիկա­յում օրենսդիրների համար նոր «պատվեր է» իջեցվելու՝ ընդդեմ Հայ Առաքելական եկեղեցու:

Եվրոպական կառույցների ներ­կայացուցիչների հետ խորհրդարանա­կանները պատրաստվում են քննարկել «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու հարցը:

Հատ­կանշական է այն, որ այս օրենքը բոլոր ժամանակներում քննարկվել ու այդպես էլ մնացել է կես ճանապարհին, քանի որ Արևմուտքը փորձում է պարտադրել Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դերի նվա­զեցում և կանաչ լույս աղանդավորական կազմակերպությունների համար, մինչդեռ բախվել է մեծ դիմադրության»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրավունք» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ