24 10 2019

Հաշվեքննիչ պալատի պարգևատրման ֆոնդը հասել է 60 մլն դրամի․«Ժողովուրդ»

Հաշվեքննիչ պալատի պարգևատրման ֆոնդը հասել է 60 մլն դրամի․«Ժողովուրդ»

««Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի հոկտեմբերի 14-ի որոշմամբ հաստատվել է անդամների պարգևատրման չափը: Այսպես, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ հաշվեքննիչ պալատի այս տարվա երրորդ եռամսյակի համար պարգևատրման ֆոնդի մեծությունը սահմանվել է 60 մլն դրամ: Ի դեպ, նշենք, որ երկրորդ եռամսյակի համար ՀՀ հաշվեքննիչ պալատի պարգևատրման ֆոնդի մեծությունը կազմել է 36 մլն 860 հազար դրամ:

Ըստ փորձագետների` պետական համակարգի աշխատակիցներին պարգևավճարներ տալն անհրաժեշտ է, քանի որ նրանք, ունենալով հսկայական վարչարարություն, կարող են ներգրավվել կոռուպցիոն գործարքների մեջ: Ըստ էության, պարգևատրումները կարող են զսպել նրանց ախորժակը»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ